Իրանի նախագահը Ստեփանակերտում կմասնակցի ՏՀԿ գագաթնաժողովին


 

Իրանի նախագահը Ստեփանակերտում կմասնակցի ՏՀԿ գագաթնաժողովին

  • 04-07-2025 10:43:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցելու է այսօր Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ օգտագործելով քաղաքի ադրբեջանական «Խանքենդի» անվանումը:
 
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Իրանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Մեհդի Սանային փոխանցել է, որ Փեզեշքիանը այցի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
 
Ավելի ուշ հաղորդվեց, որ Իրանի նախագահը ժամանել է Ադրբեջան, Ֆիզուլիի օդանավակայանում նրան ողջունել է պատվո պահակախումբը, դիմավորողների թվում են եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը և այլ պաշտոնյաներ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը