Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան


Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

  • 05-07-2025 10:57:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
 
Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունը «օրինակելի է», և որ կարևոր է ընդլայնել և պահպանել երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը