Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին


Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

  • 05-07-2025 12:56:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Ռեջեփ Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
 
«Թուրքիան ուշադիր հետևում է Երևան-Բաքու խաղաղության բանակցություններին: Հուսով ենք՝ պայմանագիրը շուտով կկնքվի»,- ընդգծել է Էրդողանը։
 
Կողմերը նաև նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։
 
Էրդողանը կրկնել է՝ Թուրքիան միշտ և բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին է։
 
 
Հեղինակ`Վարդուհի Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը