07.07.25 Կարևորը այս ժամին՝ 12:30


 

07.07.25 Կարևորը այս ժամին՝ 12:30

  • 07-07-2025 12:30:00   | Հայաստան  |  ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ

 
▪️ Բրազիլիան չի ապահովել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։ Պուտինը գագաթնաժողովին մասնակցել է վիդեոկապով։
 
▪️ Թրամփը (Truth Social-ում).
«Ցանկացած երկիր, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի ԼՐԱՑՈՒՑԻՉ 10% տուրքի։ Բացառություններ չեն լինի» (ԲՐԻԿՍ-ի անդամներ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ, Եգիպտոս, Իրան, Միացյալ Արաբական Էմիրաթներ, Եթովպիա, Ինդոնեզիա)։
 
▪️ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արագչի (ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում. աղբյուր՝ նրա պաշտոնական Telegram-ալիք).
- «Այս ապօրինի հարձակումների ընթացքում (12-օրյա պատերազմ) զոհվել կամ վիրավորվել է 6000-ից ավելի անմեղ մարդ, իսկ մեր ենթակառուցվածքներին, բնակելի թաղամասերին և միջուկային օբյեկտներին հասցվել է զգալի վնաս»։
/Իրանի Ազգային առողջապահության տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվածների թիվը գերազանցել է 620-ը, 4870-ը՝ վիրավորվել են։
 
Իսրայելը հաղորդել է 20-ից ավելի զոհ և 1470-ից ավելի տուժած։
- ԱՄՆ-ն Իսրայելի ագրեսիայի համահեղինակ է Իրանի դեմ։
-«Սա նաև մահացու հարված էր դիվանագիտությանը, իրավունքի գերակայությանը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»։ 
 
- ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա հարձակման համար։
▪️ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արագչի (CBS News-ին տված հարցազրույցում).
Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանում, որին հարվածել են ամերիկացի զինվորականները։ Այնուամենայնիվ, այս պահին հայտնի է, որ օբյեկտները լուրջ և ծանր վնասվել են։
 
▪️ Թրամփը (Truth Social-ում, մեկնաբանելով Իլոն Մասկի՝  կուսակցություն ստեղծելու ծրագրերը).
«Ափսոսում եմ տեսնելով, թե ինչպես է Իլոն Մասկը ամբողջությամբ «խելքը թռցնում», վերածվելով աղետի վերջին հինգ շաբաթների ընթացքում։ Նա նույնիսկ ցանկանում է երրորդ քաղաքական կուսակցություն հիմնել, չնայած որ դրանք երբեք հաջողություն չեն ունեցել Միացյալ Նահանգներում՝ համակարգը, կարծես, դրանց համար չի նախատեսված։ Երրորդ կուսակցությունները լավ են միայն լիակատար քաոս ստեղծելու համար, իսկ մենք դա արդեն բավականին ունենք ի դեմս ռադիկալ ձախ դեմոկրատների, ովքեր կորցրել են վստահությունն ու խելքը»։
 
▪️ Reuters (հղում անելով «երկու պաղեստինյան աղբյուրներ»-ի): Հումանիտար հրադադարի շուրջ Կատարում անցկացված «Համաս»-ի  եւ Իսրայելի անուղղակի առաջին բանակցությունն ավարտվել է առանց հստակ արդյունքի։ / դեռեւս այսօր առավոտյան իսրայելական աղբյուրները հաղորդում էին Դոհայի բանակցությունների մասին (Նեթանյահուի պատվիրակության աղբյուրի հղումով). «Բանակցությունները սկսվել են հուլիսի 6-ի երեկոյան։ Անցնում են դրական մթնոլորտում։ «Փակուղու» մասին հաղորդումները ճիշտ չեն»։ 
 
Նրանք նշել են, որ Իսրայելի պատվիրակությունը բավարար լիազորություններ չի ունեցել համաձայնություն ձեռք բերելու համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ ասել է, որ Իսրայելի բանակցողները հստակ հանձնարարականներ են ստացել՝ հասնելու հրադադարի համաձայնագրի այն պայմաններով, որոնք Իսրայելը ընդունել է։
▪️ «Datalex» հարթակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Գործով դատավորն է Նելլի Հարությունյանը․
Հայցվորը դատարանից խնդրում է «․․․պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները․․․․ տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «06.06.2025թ.-ին hraparak. am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանում Է արդյոք կնոջը» վերնագրով։ Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում առանց ժամկետի սահմանափակման։ 
 
-Հայցվորը նաև խնդրում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս: 
▪️ India Today.
Հնդկաստանի բանակի շտաբի պետի տեղակալ Ռահուլ Սինգհը հայտարարել է.
-«Սինդուր» գործողության ընթացքում Հնդկաստանը ստիպված է եղել հանդիպել երեք հակառակորդի՝ Պակիստանին, Չինաստանին և Թուրքիային, ընդ որում Պակիստանը հանդես է եկել որպես «առջևի ուժ», իսկ Չինաստանն ու Թուրքիան՝ աջակցել են նրան։
- Պակիստանը Չինաստանից իրական ժամանակում ստացել է կարևոր տեղեկատվություն։
- «Սինդուր» գործողությունը ցույց է տվել պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման և հուսալի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով երկրի պատրաստվածությունը ապագա մարտահրավերներին։
- Չինաստանի մասնակցությունը դուրս է եկել հետախուզական տվյալների փոխանակման շրջանակներից. Պակիստանը խիստ կախված է չինական ռազմական զինատեսակներից։
«Վերջին հինգ տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Պակիստանը ստացած ռազմական տեխնիկայի 81%-ը ստացվում է Չինաստանից։ Այս հակամարտության ընթացքում Չինաստանը հնարավորություն է ունեցել փորձարկել իր զենքը մարտական պայմաններում՝ ինչ-որ տեսակի կենդանի լաբորատորիա»:
- Թուրքիան նույնպես կարևոր դեր է խաղացել։
- Գործողությունը բացահայտել է անվտանգ և կայուն լոգիստիկ շղթայի անհրաժեշտությունը։
«Սարքավորումները, որոնք մենք պետք է ստանայինք հունվարին, այդպես էլ չեն հասել։ Մենք դեռ մեծապես կախված ենք արտաքին մատակարարումներից։ Եթե բոլոր անհրաժեշտ սարքավորումները ժամանակին հասնեին, պատմությունը կարող էր այլ կերպ զարգանալ»:
 
▪️ Լրագրող (Թրամփին).
Ինչու՞ չեք օգնում Ուկրաինային այնպես, ինչպես օգնում եք Իսրայելին։
Թրամփ.
«Ես օգնում եմ Ուկրաինային։ Շատ եմ օգնում։ Եվ սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Եթե ես նախագահ լինեի, եթե ընտրությունները կեղծված չլինեին ․․․ հիմա Ռուսաստանի հետ պատերազմ չէիք ունենա, չէիք ունենա գնաճ, չէիք ունենա ահավոր Աֆղանստան՝ այնպես, ինչպես նրանք դուրս եկան։ ․․․ մենք ավելի վաղ կդուրս գայինք, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դուրս եկան։ Կարծում եմ՝ սա մեր երկրի պատմության ամենամեծ ամոթալի օրն է։ Չէիք ունենա հոկտեմբերյան ահավոր շոուն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ։ Չէիք ունենա այս ամենը։ Չէիք ունենա Իրանի հետ վերջին բախումը։ Եվ չէիք ունենա գնաճ»։
▪️ Ռուսաստանում սկսել են Աֆղանստան զբոսաշրջային տուրեր վաճառել։ Ուղևորությունը ներառում է էքսկուրսիաներ, տեղական մշակույթի հետ ծանոթություն՝ թալիբների հսկողության տակ։ Օգոստոսին Աֆղանստան կմեկնի առաջին խումբը՝ 10 տղամարդ  (կանանց չի թույլատրվում)։
▪️ Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչություն (ավելի ամբողջական թարգմանություն).
- Մոսկվան ընդլայնում է ռազմական ներկայությունը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների ուժեղացման ֆոնին։
- Կրեմլը արագացրել է իր ռազմական բազայի ավարտը Գյումրիում (Հայաստան)՝ Հարավային Կովկասի երկրների վրա ռազմաքաղաքական ճնշումը ուժեղացնելու համար։
- Անձնակազմը հավաքագրվում է ՌԴ զինված ուժերի զինծառայողներից, ովքեր ծառայում են Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված Ղրիմում։
- Ռուսաստանը ակտիվորեն փնտրում է նաև կամավորներ Կովկասի ճնշված ժողովուրդների, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայի և Ադիղեայի ներկայացուցիչներից։
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը շարունակում է ուշադիր հետևել ռուսական զորքերի շարժին՝ թե՛ ՌԴ տարածքում, թե՛ դրանից դուրս։
 
▪️ Ուկրաինայի ՊՆ ԳՎՀ-ի ներկայացուցիչ Անդրեյ Յուսով.
«Ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում Կրեմլի համալիր ռազմավարության տարր է, որն ուղղված է անվտանգության որոլտում իրավիճակի անկայունացմանը։ Էթնիկական հակամարտությունները բորբոքելու հետ մեկտեղ Մոսկվան ավելացնում է ռազմական ներկայությունը Կովկասում»: Հավանական է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը նախապատրաստվել են նախօրոք»:
 
▪️ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի կենտրոնական շրջանները, մասնավորապես Քերր շրջանը, ենթարկվել են ջրհեղեղի՝ պայմանավորված տեղատարափ անձրևներով։ Գուադալուպե գետի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է 8 մետրով, ինչը հանգեցրել է ափամերձ ենթակառուցվածքների ոչնչացման և ջրհեղեղի։
Ջրի հոսքերը տարել են ավտոմեքենաներ, բնակելի վագոններ և ծառեր, ինչի մասին վկայում են ականատեսների տարածած տեսանյութերը։
 
Վերջին պաշտոնական տվյալներով՝ Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի։ 800-ից ավելի մարդ է տարհանվել։
- Հռոմի պապ Լեոն XIV ցավակցություն է հայտնել:
▪️ The Information.
TikTok-ը մշակում է իր հավելվածի նոր տարբերակ՝ ԱՄՆ-ի օգտատերերի համար, նախապատրաստվելով հավելվածի վաճառքին ներդրողների խմբին (Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, երբ նա ասել է, որ շուտով կսկսի բանակցություններ Չինաստանի հետ TikTok-ի վերաբերյալ հնարավոր գործարքի մասին):
TikTok-ը նախատեսում է նոր հավելվածը գործարկել ԱՄՆ-ի հավելվածների խանութներում սեպտեմբերի 5-ին։ Օգտատերերին ի վերջո պետք կլինի ներբեռնել նոր հավելվածը։ Ներկայիս հավելվածը կգործի մինչև հաջորդ տարվա մարտը։ Ժամկետները կարող են փոխվել։
 
▪️ ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի բացառել «Աբրահամի համաձայնագրերի» ընդլայնումը նոր մասնակիցներով։ Ձևաչափին կարող են միանալ Սիրիան և Լիբանանը։
▪️ Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատմական փոխհարաբերությունների մասին).
- «Մենք աջակցել ենք նրանց՝ անկախության ձգտմանը»։
- Մենք աջակցել ենք նրանց՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու ձգտմանը։ Մատակարարել ենք զենք, դրամական օգնություն և այլն։ Այնուհետև աջակցել ենք Հյուսիսին՝ Հյուսիս-Հարավ պատերազմի ընթացքում։
▪️ Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի տարածքին՝ արձակելով մոտ 60 ռումբ։
Հարվածներին ենթարկվել են Ալ-Հուդեյդայի, Ռաս-Իսայի, Սալիֆի նավահանգիստները, Ռաս-ալ-Խաթիբի էլեկտրակայանը, ինչպես նաև Galaxy Leader բեռնատարը, որը նախկինում գրավել էին «Անսարուլլահի» մարտիկները։ 
«Անսարուլլահի» ներկայացուցիչը հայտարարել է, որ եմենական ռազմաօդային ուժերը «դիմակայում են սիոնիստական ագրեսիային»։
 
 
Նյութը պատրաստել է «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ