Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը


 

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

  • 14-07-2025 12:52:35   | Հայաստան  |  Իրավունք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:
 
Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային փաթեթում կար առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 44 գրամից ավելի: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ:
 
Տղամարդիկ ու փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվել են:
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք