Մրցանակաբաշխություն Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար


Մրցանակաբաշխություն Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար

  • 07-04-2011 17:10:11   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցանակաբաշխություն Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն, առանձնահատուկ եւ անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար: ՄԱԿ-ի Մրցանակի լրագրողական նյութերի հանձնման կարգը 2011թ. ապրիլի 11-ից գրասենյակն ընդունելու է 2011 թ. սկզբից մինչեւ հոկտեմբերի 11-ը հրապարակված լրագրողական նյութեր Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ: Մրցույթի մասնակիցները պետք է լինեն ՀՀ քաղաքացի` Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց մամուլում աշխատող անհատ լրագրողներ: Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձեւաչափերով` ներառյալ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա եւ նկարների տեսքով: Դրանք պետք է պատրաստված լինեն 2011թ. ընթացքում եւ հրատարակվեն, հեռարձակվեն եւ ուղարկվեն մինչ լրագրողական նյութերի հանձնելը, այսինքն նրանք պետք է ներկայացնեն` տպագիր մամուլի համար հրատարակված հոդվածի պատճենը, հեռարձակված տեսանյութի DVD տարբերակը հեռուստաալիքի տարբերանշանով եւ էլեկտրոնային մամուլի համար ինտերնետային կայքի հասցեն կամ տեսաշարը: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ, որքան ցանկանում է: Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով uno.yerevan@unic.org հասցեին («2011թ.-ի ՄԱԿ-ի լրագրողական մրցանակ» վերնագրով), իսկ սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն «ՄԱԿ-ի 2011թ.-ի լրագրողական մրցանակ» վերնագրով, ՄԱԿ-ի շենք, Պետրոս Ադամյան 14, Երեւան 0010, Հայաստան, եւ անձամբ նշված հասցեով ` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն: Խնդրում ենք համոզված լինել, որ լուսանկարները ունենան թվային բարձր խտություն (նվազագույնը 300 dpi), իսկ տեսանյութերը լինեն լայն տարածում ունեցող ձեւաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv): ՄԱԿ-ի Լրագրողական մրցանակի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել uno.yerevan@unic.org հասցեին: Մրցանակ Հաղթողը կստանա նախատեսված մրցանակը եւ վկայականը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւայի կողմից ՄԱԿ-ի օրը` 2011թ.-ի հոկտեմբերի 24-ին, մրցանակաբաշխության ժամանակ: Լավագույն լրագրողական նյութերը ` ներառյալ լուսանկարները եւ տեսանյութերը կցուցադրվեն ՄԱԿ-ի շենքում մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակային կոմիտե Մրցանակային կոմիտեն բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները եւ ծրագրերը: Մրցանակային կոմիտեի անդամների մասնագիտական հմտությունների հիման վրա կորոշվի, թե ինչն է աշխատանքը դարձնում «լավագույն, առանձնահատուկ եւ անկողմնակալ»:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play