Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից


 

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

  • 17-07-2025 10:23:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել  կից կատարվել է հետևյալ գրառումը.
«Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: 
 
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,
 
Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,
 
Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,
 
Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:
 
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն