ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ 2 ոստիկան ազատվել է աշխատանքից


 

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ 2 ոստիկան ազատվել է աշխատանքից

  • 17-07-2025 12:22:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ երկու ոստիկանի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկուսի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն