Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը վերաբերող հարցեր


 

Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը վերաբերող հարցեր

  • 17-07-2025 16:25:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ և ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
 
 ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն