Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ


 

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

  • 17-07-2025 18:15:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները:
 
Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: Արդյունքում՝ լայնորեն կկիրառվի «Մեկ առողջություն» սկզբունքը, որն իր մեջ ներառում է մարդկանց, կենդանիների և բույսերի համար վտանգավոր վարակների նկատմամբ հսկողությունը, կանխարգելումը և տարբեր բռնկումների ժամանակ պատշաճ արձագանքումը: Զգալի միջոցառումներ են նախատեսված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իջեցման ուղղությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն