Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ


 

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

  • 19-07-2025 15:43:55   | ԱՄՆ  |  Սպորտ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: 
 
Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։
 
Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի ընթացքում Լևոն Արոնյանը հաղթել է մի խումբ հեղինակավոր մրցակիցների, այդ թվում՝ քառորդ եզրափակչում աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային, իսկ թայ-բրեյքում՝ աշխարհի ռեկորդակիր Մագնուս Կարլսենին:
 
 Հայաստանի շախմատի ֆեդերացիա
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ