Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ


 

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

  • 24-07-2025 14:03:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարության որոշմամբ 2025 թ. ամառային զորակոչի ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 15-ը՝ ամառային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
 
Ըստ հիմնավորման՝ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը:
 
Այդ կապակցությամբ, և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն