Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքի բնակարանային խնդիրը


 

Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքի բնակարանային խնդիրը

  • 24-07-2025 15:29:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գործադիրն ընդունել է որոշում, որով պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը:
 
Որոշմամբ կարգավորվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 36 բնակարանները 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն