Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է իրականացրել Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջության սուր վատթարացման պատճառով


 

Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է իրականացրել Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջության սուր վատթարացման պատճառով

  • 29-07-2025 16:15:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջության սուր վատթարացման պատճառով։
 
«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
 
Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության»:
 
FlyOne Armenia
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն