Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է


 

Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

  • 30-07-2025 11:20:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հրշեջ-փրկարարները ժամը 11։05-ին մեկուսացրել են Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը: 
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին՝ ժամը 10:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
 
 ՆԳՆ Փրկարար ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն