Ադրբեջանը հերթական մեղադրանքն է հնչեցրել Իրանի հասցեին


 

Ադրբեջանը հերթական մեղադրանքն է հնչեցրել Իրանի հասցեին

  • 04-08-2025 19:55:15   | Ադրբեջան  |  Իրավունք

tert.am Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Իրանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկատվություն տրամադրել ձերբակալված և կալանավորված Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության մասին։
 
«Ադրբեջանի քաղաքացիներին շատ դեպքերում թույլ չեն տալիս հանդիպել և հեռախոսային կապ հաստատել դիվանագետների և ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև դիմումներ ներկայացնել՝ պատժի մնացած մասն Ադրբեջանում կրելու համար», - նշել են գերատեսչությունում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
 
Բաքվում փորձել են հավաստիացնել, որ ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են։
Նոյյան տապան  -   Իրավունք