Գարեգին Երկրորդը մեկնել է ԱՄՆ


 

Գարեգին Երկրորդը մեկնել է ԱՄՆ

  • 08-08-2025 10:48:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կաթողիկոսը բարերարների հետ քննարկելու է Մայր աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
 
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։
 
«Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ–ի Հայոց Արևելյան թեմ»,– ասված է հաղորդագրությունում։
 
Նա հանդիպումներ է ունենալու թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը