Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել․ Արամ Սարգսյան


 

Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել․ Արամ Սարգսյան

  • 09-08-2025 16:12:55   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

««Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է ԱՄՆ հովանու ներքո և ԱՄՆ երաշխավորությամբ խաղաղության հաստատման ջատագովը, քարոզողը և կողմնակիցը։ Մենք նաև կողմ ենք եղել ԱՄՆ մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ, լեռնամետալուրգիական և նոր տեխնոլոգիական ոլորտների կոնսորցիումային կառավարմանը։ Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այդ մոտեցումներին հասնելու գործընթացում առաջին և չափազանց կարևոր ամրագրումը ստանալու կապակցությամբ։

Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել,  հետևաբար, հայ–ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի՝ ինչի մասին ես միշտ պնդել եմ ու Փառք Տիրոջը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն