ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅ ԿԻՆՈՍԻՐՈՂԸ<br /> ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵՐԻՆ<br />


ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅ ԿԻՆՈՍԻՐՈՂԸ
ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵՐԻՆ

  • 18-07-2008 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգի համար արդեն հարազատ է դարձել. «սիրում եմ եւ քաղաքը, եւ բնակիչներին, եւ այդ հրաշագործ պտուղը, որի անվամբ էլ կոչվում է նունքան հրաշալի այս փառատոնը»,- հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը: Հոլանդացի ռեժիսորը փառատոնի պատվավոր հյուրերի շարքում է եւ հայ կինոդիտողին է ներկայացրել 2007թ. նկարահանած «Դուշկա» լիամետրաժ կինոնկարը: Յոս Ստելինգի խոսքերով, «Ոսկե ծիրանը» կարեւոր փառատոն է Հայաստանի համար, քանի որ նրա միջոցով կինոսիրողը կարողանում է ծանոթանալ համաշխարհային կինոյի ինչպես ժամանակակից, այնպես էլ արդեն դասական դարձած լավագույն գործերին: «Ամբողջ աշխարհը ողողված է ցածրարժեք ու անճաշակ ֆիլմերով: Կան ստուդիաներ, որ հատուկ վաճառքի համար աշխատում են արտադրել դրանք: Սակայն կա մեկ այլ կինո, որը չափազանց դժվար է ստեղծվում, սակայն դառնում է իսկական կինո եւ ապրում է հավերժ»,- ասում է անվանի ռեժիսորը: «Իմ ֆիլմերը միայնության մասին են, եւ եթե նրանց միացնես, կդառնան մեկ ֆիլմ` բաղկացած տարբեր մասերից: Ես երբեք կողքից չեմ նկարում իմ ֆիլմերը. միշտ կանգնած եմ դերասանի եւ տեսախցիկի միջեւ: Եվ այդ «միջեւն» է, որ դառնում է իսկական կինո եւ ունի նոր ասելիք»,- նշեց Յոս Ստելինգը: Ըստ ռեժիսորի, համաշխարհային կինոն իհարկե զարգանում է, սակայն դա կապված չէ համացանցի կամ DVD-ի գոյության հետ. «միեւնույն է, դրանք միայն լույս են արձակում, իսկ կինոն այլ բան է, այն պատուհան է»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play