Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին
06-04-2011 19:11:18 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Առաջնորդների դպրոցի ուսանողները ապրիլի 6-ին ծանոթացել են նոր տեխնոլոգիաների եւ լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, փորձին:
«Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարեւոր է, որպեսզի կառավարման համակարգը լինի ճկուն եւ ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարեւոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաեւ աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետությունը: Նա կարեւոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը:
Դասախոսությանը հաջորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում կազմակերպված շրջայցը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի երիտասարդ հյուրերն առավել հստակ պատկերացում են կազմել արդյունավետ ու բաց կառավարման մասին: