ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏՆՈՒՄ ԱՐՄԱՆ<br /> ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ<br />


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏՆՈՒՄ ԱՐՄԱՆ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ

  • 15-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտ օրերս «Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողով»-ը քննարկելու է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի միջնորդությունը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ 2007թ. հուլիսին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւ 2007թ. դեկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի համապատասխան միջնորդությունները անկախ հանձնաժողովի կողմից մերժվել են: Նկատի ունենալով, որ Ա.Բաբաջանյանը նախկինում դատապարտված չի եղել, ինչպես նաեւ հաշվի առնելով խնդրի հասարակական նշանակությունը եւ վերջին շրջանում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նպատակահարմար է գտնում նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play