«Լավագույն Հարսանիք» 2025 -ի լավագույն ընկերությունները մրցանակների արժանացան


 

«Լավագույն Հարսանիք» 2025 -ի լավագույն ընկերությունները մրցանակների արժանացան

  • 03-09-2025 14:02:23   | Հայաստան  |  Մշակույթ

 
«Լավագույն Հարսանիք» 2025 խորագրով փառատոն մրցանակաբաշխությունը, որը Էյ Էյ Դի Փրոջեքթ -ը կազմակերպում է  արդեն 3-րդ անգամ, այս տարի մեկնարկեց  ամենահյուրընկալ Գյումրի քաղաքում։ Նախաձեռնության նպատակն է, Հայաստանը դարձնել հարսանեկան արարողությունների անցկացման եզակի ուղղություն և օգնել առաջիկայում ամուսնանալ պատրաստվող զույգերին՝ իրազեկվելու հարսանեկան հանդիսությունների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերությունների ներուժին ու առաջարկին․
 
Մրցանակաբաշխությունը նպատակ ունի Հայաստանը դարձնել  հարսանեկան արարողությունների համար գրավիչ երկիր՝ հաշվի առնելով երկրի նպաստավոր գործոնները՝ հրաշք բնությունը, աշխարհագրական դիրքը, ազգային համեղ խոհանոցը և մարդկային մտքի ստեղծարար թռիչքը։
 
Միջոցառմանը հատուկ անվանակարգերում մրցանակներ ստացան հարսանեկան արարողությունների կազմակերպման ոլորտում մասնագիտացված այն ընկերությունները, որոնք մատուցում են բարձրակարգ ու որակյալ ծառայություններ և որոնց աշխատանքային պրոֆեսիոնալ ու բանիմաց թիմը  ջանք չի խնայում հարսանյաց հանդիսությունները լավագույնս կազմակերպելու հարցում։ 
 
Միջոցառումն ուղեկցվեց գյումրվա ավանդական երաժշտական բենդային կատարմամբ և հայտնի երաժշտական հարսանեկան հիթային կատարումներով։ 
 
Մասնավորոպես տարվա հիթային կատարումներ ճանաչվեցին Հայ Ստուդիոյի՝ «Տարան-տարան» երգը, Սահակ Ավետյանի՝ «Հարսանեկան» կատարումը, հարսենական խնջույքների բարձրակարգ հանդիսավարներ ճանաչվեցին Երևանից՝  վաստակավոր ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, Գյումրուց՝ Արամ Գրիգորյանը։ Հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց հայ էստրադային երգիչ Ռաֆայել Թունյանը։ Գյումրու  ավանդական պարային և երաժշտական  նախագիծ ճանաչվեց՝ Շիրազ Ֆոլկ Բենդը իսկ հարսանյաց հանդիսությունների լավագույն կազմակերպիչ՝ «Աննա»  հարսանյաց և ծաղկի սրահը։ 
 
Հրավառությունների  կազմակերպման  լավագույն ընկերություն  ճանաչվեց «Հարսանեկան ծառայություններ»-ը։ Նկարահանման և մոնտաժման բարձրակարգ ծառայությունների համար պագևատրվեց ՝ Գյումրու «Էլեգանտ Ստուդիո» -ն, իսկ  հարսանեկան արարողությունների անցկացման ամենահյուրընկալ ռեստորանային համալիրը ճանաչվեց՝ «Իգիթ» ռեստորանային և հյուրանոցային համալիրը։
 
Մրցանակակիրներ կային նաև Երևանից և մարզերից։
 
Հարսանեկան ճամփորդությունների ամենապահանջված ուղղություններ առաջարկող ամենավստահելի և բարձր հեղինակություն վայելող  տուրիստական ընկերություն ճանաչվեց «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»-ը։
 
Երևանի հեղինակություն վայելող հարսանեկան խնջույքների անցկացման շքեղ ռեստորանային համալիր չանաչվեց «ԱՂԱԲԱԲՅԱՆՍ» -ը, Գեղարքունիքի  մարզում՝ «ԲԱՅԱԶԵԹ ՀՈԼԼ» հանդիսությունների սրահը,  Կոտայքի մարզում՝  «ԳԻՆԱՑ» ռեստորանային համալիրը, Արարատի մարզում՝ «ՀՐԱՇՔ ԱՅԳԻՆ», Արագածոտնու մարզում՝ «ԱՇՏԱՐԱԿ ՀՈԼԼ»-ը, Լոռու մարզում որպես լավագույն ռեստորանային համալիր և հանդիսությունների սրահ ճանաչվեց՝ «ՄԻԼԱԳՐՈ»-ն։ 
 
Երևանում միջոցառումների կազմակերպման առաջատար ընկերություն անվանակարգում մրցանակի արժանացավ SELAM BY AIDA ընկերությունը, իսկ գեղեցկության և խնամքի բարձրակարգ ծառայություններ մատուցող ու հարսիկների շրջանում պահանջարկ վայելող գեղեցկության սրահներ ճանաչվեցին՝ Էջմիածնի Mariam MK Kayseryan Beauty Zone  գեղեցկության և դիմահարդարման կենտրոնը, իսկ Վանաձորում՝ LILA BEAUTY SALON -ը։
 
 
Քնարիկ Ազիզյան
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ