ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ<br /> ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

  • 14-07-2008 19:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 13-ի ուշ երեկոյան ուկրաինաբնակ հայազգի ռեժիսոր Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ֆիլմի ցուցադրմամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնը: «Ոսկե ծիրան»-ի հյուրերն ու մասնակիցները կինոթատրոն մտնելու համար քայլեցին կարմիր գորգի վրայով: Փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ արտերկրից եւ Հայաստանից: Կինոնկարի ցուցադրությունից առաջ հյուրերին եւ մասնակիցներին ներկայացվեց հայկական փառատոնի ծնունդն ու անցած ուղին ներկայացնող տեսանյութ: Կինոփառատոնի բացման առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված էր, որ «Ոսկե ծիրան»-ի միջազգային համագործակցությունը նոր որակ եւ հնչեղություն է հաղորդում փառատոնին: Կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը ողջունելով հյուրերին նշեց, որ իրենք հաջողության են հասել պետության զորակցության եւ հովանավորների աջակցության շնորհիվ: Նրա խոսքով, արդեն 5-րդ անգամ իրենց կողքին են բազմաթիվ բարեկամներ, որոնց թիվն ամեն տարի մեծանում է: Հ.Խաչատրյանը «Մանթաշովյան ասպետ» հատուկ շքանշանով պարգեւատրեց կինոփառատոնի մշտական հովանավոր «ՎիվաՍել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` «մշտապես իրենց կողքին կանգնելու համար»: Հ.Խաչատրյանը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակով հետմահու պարգեւատրվեց իտալացի անվանի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին. մրցանակը հանձնվեց նրա այրուն` Էներիկա Անտոնիոնիին: Համշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» շնորհվեց նաեւ «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play