Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 267 հավակնորդի


Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 267 հավակնորդի

  • 06-04-2011 18:19:52   | Հայաստան  |  Հասարակություն
Ղեկավարվելով "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման` համաձայն որի 267 հավակնորդի շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/: Հավաստագրման քննություններն անցկացվել են 15 խմբով` փետրավարի 18-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 382 հավակնորդ, որից քննություններին մասնակցել է 364-ը: Մասնակիցների 26%-ը չի հաղթահարել նվազագույն շեմը: Քննություններից բացակայել է 8 հավակնորդ:
Նոյյան տապան  -   Հասարակություն