Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն


 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

  • 19-09-2025 18:02:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն այսօր այցելել են նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։
 
Շրջայցի ընթացքում վերջիններս ծանոթացել են հաստատության բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին, մատուցվող ծառայություններին։
 
Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, դրանց շարունակական լավարկմանը, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։
 
Նախարարը շփվել է նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը․ զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ արվում է ամեն հնարավորը, որպեսզի կենտրոնում յուրաքանչյուրն անհատապես զգա պետության լիարժեք հոգածությունն ու խնամքը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն