Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է առափնյա շրջաններին


 

Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է առափնյա շրջաններին

  • 19-09-2025 19:41:38   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Թուրքիայի Անթալիա նահանգում ափին մոտեցող անտառային հրդեհի պատճառով արդեն տարհանվել են 150 տան բնակիչներ, հայտնել են տեղական իշխանությունները։ Հրդեհը բռնկվել է Ալանիա հանգստավայրի մերձակայքի Ալիեֆենդի շրջանում ուրբաթ երեկոյան, և այդ տարածքում գտնվող 100 տան բնակիչ տարհանվել է։ Ալանիայի քաղաքապետը հայտնել է, որ տուժածներ չկան։
 
ՌԻԱ Նովոստին էլ հաղորդել է, որ անտառային հրդեհն առայժմ գտնվում է ափից մի քանի կիլոմետր հեռու և չի խանգարում զբոսաշրջիկների հանգստին։ Նրանց տարհանում չի նախատեսվում:
 
Անտառտնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ անտառային հրդեհներ են բռնկվել նաև Մուղլա և Այդին նահանգներում։ Հրդեհների մարմանը մասնակցում են ընդհանուր առմամբ 14 ինքնաթիռ, 20 ուղղաթիռ և ավելի քան 800 մարդ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը