«Շնորհավորանք Հայաստանի Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ»


 

«Շնորհավորանք Հայաստանի Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ»

  • 25-09-2025 20:10:46   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հարգելի ընկերներ,
 
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հոբելյանն է՝ 70-ամյակը։ Մեր շատհավատարիմ ընկերն ու զինակից, հայ ժողովրդի նորագույն զինված ազատագրական պայքարի ակտիվ մասնակից, պետական և հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության վերածննդի հետևողական կողմնակից և հիմնադիրներից մեկը։ Մարդ, որը իր ողջ վառ կյանքը նվիրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կառուցմանը և հնարավորինս փորձում է պաշտպանել և իրականացնել այն բոլոր իրավունքները, որոնք միջազգային հանրությունը շնորհել է հայ ժողովրդին, այն է՝ Հայկական հարցի արդար և վերջնական լուծումը։
Տիգրան Փաշաբեզյանը այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 70 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
 
Լինելով մեր Հայրենիքի պաշտպանների հերոսական սերնդի վառ ներկայացուցիչն եւ լինելով  Կիլիկիայի հայերի հետնորդը, Տիգրան Փաշաբեզյաննապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Հայկական Կիլիկիայի կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատն այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։ 
 
Եվ որպես հայ օջախի պահապան և ընտանիքի հայր՝ նա այդ վսեմ զգացումները փոխանցում է իր զավակներին, աշակերտներին և համախոհներին, ովքեր այսօր ապրում են հայկական այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։ 
 
Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։ 
 
Մենք բարձր ենք գնահատում նրա հայրենանվերգործունեությունը Արևմտյան Հայաստանի հայերի պետական կառույցների ձևավորման գործում, ինչպես նաև 2011 թվականից ի վեր նրա պատասխանատու աշխատանքը ՀայաստանՊետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետի պաշտոնում՝և նաև, այդ կառույցների միջոցով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մեծ Մերձավոր Արևելքի հայերի, և իհարկե՝ Արևմտյան Հայաստանի հայերի շահերի և իրավունքների պաշտպանության գործում։
 
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհարանի) պատգամավորների, Կառավարության անդամների, բոլոր պետական կառույցների, մեր քաղաքացիների և համախոհների, Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետության) բարեկամների անունից սրտանց շնորհավորում ենք Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ և մաղթում նրան հաջողություններ իր հայրենասիրական նախաձեռնություններում, երջանկություն, քաջառողջություն և երկար ու գեղեցիկ կյանք։
 
Մենք միասին ենք։ Հաղթանակը, անկասկած, մերն է լինելու:
Մարտիկ Գասպարյան
Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) նախագահ
ԱրմենՏեր-Սարգսյան
ԱրևմտյանՀայաստանիԱզգայինժողովի (խորհարանի) նախագահ
25 սեպտեմբեր 2025 թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ