Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ
08-10-2025 20:54:13 | Հայաստան | Սպորտ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Առաջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Էստոնիային, երկրորդում՝ Ռումինիային, իսկ երրորդում զիջել է Լեհաստանին։
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին խաղափուլում հաղթել է Լիտվային, իսկ երկրորդում և երրորդում խաղացել է ոչ-ոքի, համապատասխանաբար, Խորվաթիայի և Չեխիայի հետ։