Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կմշակեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր


 

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կմշակեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր

  • 14-10-2025 11:18:19   |   |  Իրավունք

Shantnews.am Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնության են եկել մինչև հաջորդ տարվա սկիզբ ստեղծել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար, ասվում է Բաքվում տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։
 
Հանդիպմանը մասնակցել են ռուսական կողմից փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իսկ Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղը։
 
«Ընդգծվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա մեծացնելու և բեռնափոխադրումների հոսքերի շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք ամսվա ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացման գործողությունների ծրագիր պատրաստելու համար», -նշվում է Օվերչուկի մամուլի ծառայության կողմից տրամադրված փաստաթղթում։
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք