Առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք. իրանագետ


 

Առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք. իրանագետ

  • 24-10-2025 19:50:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։

Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։ 
 
Սա ևս մի ցուցիչ է այն բանի, որ առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ազգային ինքնության և մշակույթի համար»։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն