Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն


 

Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

  • 03-11-2025 16:23:40   | Ալբանիա  |  Սպորտ

Հայաստանը չորրորդ ոսկե մեդալն է նվաճում Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
 
Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:
 
Երկամարտի 241 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ