Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս


 

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս

  • 11-11-2025 15:34:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: 
 
Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության իրավունքը: 
 
Վճիռները մտել են օրինական ուժի մեջ: 
 
Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 7-ին Գլաձոր համայնքի՝ 1600 քմ մակերեսով երկու հողամասերի նկատմամբ գրանցել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն դրամ է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն