Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին


 

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

  • 11-11-2025 18:02:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում:
 
Հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առարկայական ծրագրերի փոփոխությունները:
 
Անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին. նշվել է, որ ապահովվելու է ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ սպայական կրթություն ստացող ուսանողների համար: Առանձնակի կարևորվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո բանակային խաղերի անցկացումն ուժային կառույցների միջև, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
 
Քննարկվել են նաև մասնագիտական վերապատրաստումների բարելավմանը վերաբերող հարցեր զինված ուժերում ընթացող բարեփոխումների համատեքստում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն