12-11-2025 18:35:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է նրան, որ սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա:
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին խոսել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը շարունակելու: Եվ դա, ըստ էության, քննարկվում է: Բացի այդ՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և դիրքերից կախված՝ որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Երկուսն էլ սահմանազատում է: Բայց հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որ TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք»,-ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը նշել է նաև, որ կոնտակտներ կան Ադրբեջանի իր գործընկերոջ հետ: Գրիգորյանի բնորոշմամբ՝ այդ կոնտակտները կառուցողական են: