Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը.2 միլիոն դրամ տուգանք


 

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը.2 միլիոն դրամ տուգանք

  • 13-11-2025 13:16:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
 
Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։
 
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝  2.000.000դր. չափով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն