Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը լավ է, այդ թվում՝ շնորհիվ նախագահ Թրամփի. Ռյուտե


 

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը լավ է, այդ թվում՝ շնորհիվ նախագահ Թրամփի. Ռյուտե

  • 25-11-2025 12:07:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են Վրաստանի զարգացումներով և այդ մասին տեղեկացրել են վրացական կողմին։  
 
Նա նշել է, որ եվրատլանտյան տարածքում ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է հայտարարել իր ցանկության մասին, ապա անցնել սահմանված գործընթաց։ Միևնույն ժամանկ, Ռյուտեի խոսքով, Վրաստանի հետ կապված պատրանքներ չունի: 
 
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ Վրաստանը պետք է դիտարկել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համատեքստում:
 
«Եկեք այդ ամենին ամբողջական նայենք. Վրաստանին զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այստեղ, կարծես, իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում՝ շնորհիվ նախագահ Թրամփի»,- ասել է Ռյուտեն։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը