Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կարող են կրկին անցկացվել Ստամբուլում. Էրդողան


 

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կարող են կրկին անցկացվել Ստամբուլում. Էրդողան

  • 26-11-2025 10:39:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում, հայտնում է Anadolu գործակալությունը:
 
Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է այս թեմայի շուրջ քննարկումները թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ։
 
Թուրքիայի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը տեսակապով միացել է Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» օնլայն հանդիպմանը: Էրդողանը մասնակիցներին ասել է, որ Թուրքիան կշարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ շփումները խթանելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը