«Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է


 

«Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

  • 01-12-2025 12:42:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
 
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ) (արտադրված 06․11․2025թ.), «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր (արտադրված 06․11․2025թ.), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթմնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
 
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն