Հայաստանը մեր երկրի կարևոր գործընկերներից է. Հունաստանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը


 

Հայաստանը մեր երկրի կարևոր գործընկերներից է. Հունաստանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը

  • 01-12-2025 16:25:07   | Հունաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է։
 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն