ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին


 

ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին

  • 01-12-2025 18:11:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։ 
 
«Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը ներառյալ:
 
Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել Roadpolice.am հարթակի, ինչպես նաև EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով և սպասարկվել իրենց հարմար ժամերին։
 
Քաղաքացիակենտրոն, որակյալ ու հարմարավետ ծառայությունների մատուցումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է. այդ ուղղությամբ քայլերը շարունակական են»:
 
 ՆԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն