Արարատ Միրզոյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը


 

Արարատ Միրզոյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը

  • 04-12-2025 13:05:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելից մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ Արարատ Միրզոյանը եզրափակել է Բրյուսել կատարած այցը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ համաժողովին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ինչպես նաև Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը