Զինծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու ծառայության մեջ գտնվողներ վրա. Պապիկյան


 

Զինծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու ծառայության մեջ գտնվողներ վրա. Պապիկյան

  • 04-12-2025 13:30:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
 
«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները», - հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
Նախարարն ընդգծեց, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
 
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն անցած ամիս էր հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը