ՊՆ վարչական համալիրում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր


 

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր

  • 05-12-2025 12:43:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին:
 
Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
 
Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ կցորդների նշանակման կարևորությունը՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը: 
 
Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն