Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին. Հասմիկ Հակոբյան
09-12-2025 11:51:05 | Հայաստան | Մեկնաբանություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին: Արդարանալով հայտնի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին՝ նախօրեին Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ին հանձնած գույքերը անպետք, չգործող են եղել: Դե Պուտինն էլ միամիտ-միամիտ պարտքի դիմաց վերցրել է այդ՝ Քոչարյանի ասած անիմաստ, արժեք չունեցող գործարանները, իսկ իրականում ոչ միայն արժեքավոր, այլ նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները:
Հիշեցնեմ այդ գույքերը՝
«Հրազդանի ՋԷԿ»,
Երևանի «Մարս» գործարան,
«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ,
«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն:
Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները:
ՌԴ-ն նաև իրավունք ստացավ այս ենթակառուցվածքները վերավաճառելու»: