Թրամփը միակն է, ով սկսել է ըմբռնել պատճառները. Լավրով


 

Թրամփը միակն է, ով սկսել է ըմբռնել պատճառները. Լավրով

  • 10-12-2025 15:32:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Թրամփն արևմտյան բոլոր առաջնորդներից միակն է, ով սկսել է ըմբռնել այն պատճառները, որոնք Ուկրաինայում պատերազմն անխուսափելի են դարձրել։ Այս մասին Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
 
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի կողմից Մոսկվա բերված առաջարկները վերաբերում են Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների ապահովման անհրաժեշտությանը։
 
«Առաջարկները, որոնք մանրամասն քննարկվել են Ռուսաստանի նախագահի հետ, մասնավորապես վերաբերում են Ուկրաինայի մնացած մասում ազգային փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների ապահովման անհրաժեշտությանը՝ համաձայն միջազգային պարտավորությունների», – ասել է Լավրովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը