Համոզված եմ՝ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան. Փաշինյան


 

Համոզված եմ՝ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան. Փաշինյան

  • 11-12-2025 11:19:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Համոզված եմ՝ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան, Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրականություն է:
 
«2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա՝ տարածաշրջանացում. ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ և շփումներ։ Ընդ որում՝ աշխատանքային կամ պաշտոնական այցի..., ոտքի վրայի խոսակցություններ էլ են եղել, բայց նաև աշխատանքային և պաշտոնական այցերի շրջանակներում։ Այս տարի արդեն մեր երկու պաշտոնական պատվիրակություն Ադրբեջան է մեկնել։ Առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել Հայաստանի Հանրապետություն։ Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը, այսինքն սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել», - նշել է վարչապետ Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը