2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են


 

2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են

  • 11-12-2025 11:36:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom-ը՝ տոներին ընդառաջ, հայտարարում է իր ավանդական ամանորյա առաջարկների մեկնարկի մասին։ Ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 5G սմարթֆոն և ստանալ աքսեսուար։
 
Samsung, HONOR, Xiaomi և Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով`2 ամիս անվճար, ինչը հնարավորություն կտա փորձարկել 5G ցանցի առավելությունները։ 
 
Ամանորյա հատուկ առաջարկը գործում է դեկտեմբերի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
 
Անակնկալներ  Unity բաժանորդների համար 
Ucom-ն ամանորյա անակնկալ է պատրաստել նաև ֆիքսված կապի բաժանորդների համար։ 
 
Unity փաթեթների ցանկացած սակագնային պլանին միացող կամ  Unity փաթեթից արդեն օգտվող և ավելի բարձր ամսավճարով տարբերակի անցնող բաժանորդները հնարավորություն  կունենան Motorola Moto G35 սմարթֆոն ձեռք բերել 70 տոկոս զեղչով։ 
 
Unity 10900 և դրանից բարձր ամսավճարով սակագնային պլանին միանալու դեպքում, ինչպես նաև  գործող ավելի ցածր պլանից 10900-ի կամ ավելի բարձր ամսավճարով տարբերակի անցնելու դեպքում բաժանորդներին հասանելի կլինի Xiaomi TV A Pro 2025 55" հեռուստացույցը՝ 50 տոկոս զեղչով։   
 
«Ամանորյա շրջանը ոչ միայն տոնական տրամադրության, այլև օգտակար ու հիշվող նվերների ընտրության պահ է։ Այս տարի Ucom-ի առաջարկները միավորում են բոլոր ծառայությունները՝ 5G սմարթֆոններից մինչև տան ինտերնետ, հեռուստատեսություն և սարքավորումներ։ Մեր նպատակն է, որ  տոնական գնումները դառնան պարզ և հաճելի գործընթաց՝ ապահովելով որակյալ կապ, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և իրական արժեք ներկայացնող առաջարկներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 
 
Ակցիան գործում է դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը՝ այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։  
 
Լրացուցիչ տեղեկատվության համար՝ http://www.ucom.am/unitynewyear ։ 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն