Ուկրաինայի տարածքի վերաբերյալ ցանկացած փոխզիջում պետք է դրվի համաժողովրդական որոշման. Զելենսկի


 

Ուկրաինայի տարածքի վերաբերյալ ցանկացած փոխզիջում պետք է դրվի համաժողովրդական որոշման. Զելենսկի

  • 12-12-2025 14:02:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում մնացել է երկու վիճելի հարց՝ մեկը «Դոնեցկի մարզի տարածքն է և դրա հետ կապված ամեն ինչ», ու ռուսական զորքերի գրաված Զապորոժիեի ատոմակայանի ապագա կարգավիճակը։
 
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնեցկի մարզում իրենց վերահսկողության տակ մնացած մասից, և երկրի արևելքում ստեղծվի ապառազմականացված հատուկ տնտեսական գոտի։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Զելենսկին, ԱՄՆ-ն թույլ կտա Ռուսաստանին պահպանել զորքերը Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, բայց կպարտավորեցնի նրանց լքել Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի շրջանները։
 
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկրի տարածքի վերաբերյալ ցանկացած փոխզիջում պետք է դրվի համաժողովրդական որոշման։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է պատասխանի այս հարցին։ Ժողովրդի դիրքորոշումը պետք է արտահայտվի ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով»,- ասել է Զելենսկին։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը