Արայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպում է ունեցել տեղահանված անձանց հետ


 

Արայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպում է ունեցել տեղահանված անձանց հետ

  • 15-12-2025 12:23:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին  Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, որոնք բնակություն են հաստատել Գավառում ու հարակից բնակավայրերում:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
 
Հնչել են հիմնականում սոցիալական աջակցությանը, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի հնարավորություններին, քաղաքացիության ստացման կարգին, պահանջվող փաստաթղթերին, կրթության ապահովմանը վերաբերող հարցեր: 
 
Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ:
 
Բարձրացված խնդիրներն անհատապես հասցեագրվել են, առաջարկվել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը:
 
Նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն