Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթ. սրանք խնդիրներ են, որ ենթակա են լուծման


 

Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթ. սրանք խնդիրներ են, որ ենթակա են լուծման

  • 29-12-2025 12:02:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Չեմ կարող ասել, թե բոլոր հարցերը լուծված են․ դա կլինի ինքնախաբեություն»։
 
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մասին։
 
«Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն այս կամ այն իրադարձության շրջանակներում․սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։
 
Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց հումանիտար հարցերն էլ ենթակա են լուծման, և նաև «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը մենք համարում ենք մեր տարածքային ամբողջականության դեմ, այնպես որ դեռ ճանապարհ կա անցնելու, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»,- նշել է նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը